Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Արարատ Միրզոյան. Ռուսաստանի և մեր միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է

Արարատ Միրզոյան. Ռուսաստանի և մեր միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է
27.02.2019 | 18:57

Շարունակվում է Աժ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այսօր Մոսկվայի հայկական եկեղեցու դահլիճում նա հանդիպել է հայ համայնքի հետ:
Միրզոյանը մոսկվայաբնակ հայերին ներկայացրել է իր այցի նպատակները, հանդիպումները։ «Իհարկե, գաղտնիք չի և հայաստանյան, և ռուսաստանյան մամուլում, էսպես ասած, սերմանվող անորոշությունը, և ես եկել եմ առաջինը ասելու, որ կարող եք հանգիստ լինել, և մեր երկրների միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է և, այո, մենք նոր հորիզոններ ենք փնտրելու համագործակցութան», - ասել է Միրզոյանը։ Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նա նշել է. «Ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը միանշանակ է՝ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ունեցած հարգանքի և ճանաչման հիման վրա՝ բացառապես, իհարկե, խաղաղ բանակցությունների ճանապարհով»։


Միրզոյանը պատասխանել է հարցերի և ասել, որ Սփյուռքի նախարարության լուծարումը չի նշանակում, որ կառավարությունն այլևս չի կատարելու այն գործառույթները, որ կատարում էր նախարարությունը։ Միրզոյանը փոխանցել է, որ հիմնվելու է Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի ինստիտուտ Հայաստանում։
Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ իրադարձություններին, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակն ընդգծել է, որ բնակչության որոշ հատվածների դժգոհություններն ու ակցիաները կաթողիկոսի դեմ ամենևին էլ ուղղորդված չեն «Իմ քայլը» կուսակցության կողմից․ «Հանկարծ որևէ դավադրության տեսության սիրահարները միշտ ամեն տեղ շատ են, միշտ մեկը կգտնվի, որ կասի՝ հնարավոր չի մարդիկ Հայաստանում գնան ցույց անելու կաթողիկոսի դեմ, եթե իրանք չեն հովանավորվում իշխանությունների կողմից։ Սա է, որ պետք է հասկանալ Հայաստանի մասին խոսելիս, որ հնարավոր է Հայաստանում դա», - ընդգծեց Միրզոյանը:

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ